Sunday, April 8, 2012

Հանդիպում Կողբ գյուղի գյուղապետ Ա.Աղաբաբայանի հետ...

Մարտի 28-ին  Կողբի 1-ին և 2-րդ դպրոցների ԱԽ-ի նախագահները և մեդիա խմբի անդամները հանդիպեցին  գյուղի գյուղապետ՝ Արսեն Աղաբաբյանի հետ: Հանդիպումն անցավ շատ լավ : 1-ին դպրոցի աշակերտները  նախ շնորակաություն հայտնեցին 2 տարի առաջ դպրոցի վերանորոգմանը աջակցելու համար: Պարոն Աղաբաբյանը մեծ սիրով պատասխանեց երեխաներին հուզող հարցերին: Նա հայտնեց,որ կառուցվում է ջրագիծ,որը խմելու ջրով կապահովի շուրջ 300 ընտանիքի: Երեխաները խնդրեցին կառուցել ինչ-որ ժամանցի վայր,բայց պարոն Աղաբաբյանը բոլորին ուրախացրեց ասելով,որ արդեն  իսկ կառուցվում է  եվրոպական ստանդարտներին համապատասխանող սպորտային համալիր,և իհարկե ֆրանսիահայ բարերար Րաֆֆի Քամայանի օգնությամբ:
Աշակերտները  առաջարկեցին,որ գյուղապետարանը սահմանի կրթաթոշակ գերազանց սովորող աշակերտների համար, նրանց ավելի ոգևորելու նպատակով,նրանք ասացին,որ կմտածեն այդ մասին,և հավելեցին,որ իրենց ժամանակ աշակերտները սովորում էին անշահախնդիր:))))
Աշակերտներին նաև հետաքրքրում էր գյուղի աղբահանության խնդիրը:Գյուղապետը կարևորեց դա,և ասաց,որ դա ամենացավոտ խնդիրներից մեկն է..Իհարկե գյուղում կա աղբահան ավտոմեքենա,բայց այն դեռ 2005-ից լիարժեք չի աշխատում:
Աշակերտները մի շարք այլ հարցեր ուղղեցին,որոնց բոլորի պատասխանները ստացան:
Ա.Աղաբաբյանին խնդրեցին տրամադրել  սպորտային գույք,իսկ նա սիրով համաձայնեց:
Առաջարկեցինք,որպեսզի վերանորոգվի ՝նախկինում գործող,հրաշալի բնության գրկում գտնվող ՝ ,,Փյունիկ,, մանական ճամբարը,և պարոն Աղաբաբյանը մեծ սիրով ընդունեց աշակերտների առաջարկը:
Հ.Գ. Այնտեղ էին նաև Կողբի մշակույթի տան տնօրեն՝ Սասուն Մուրադյանը և ՏԻՄ-ի ներկայացուցիչ  Արմեն Ղուլիջանյանը:Երեխաները մի քանի հարց էլ ուղղեցին պարոն Մուրադյնին մշակույթի հետ կապված:Եկան համաձայնության և որոշոցին համագործակցելով ստեղծել  մշակույթային խմբակ:

Thursday, March 29, 2012

“Հոգեբանությունն իմ աչքերով”

Ինքներդ էլ խորհել եք, թե ինչու է այս աշխարհն այսպես արարված, ինչու  ձեզ երբեմն  չեն հասկանում,  ինչու  են մարդիկ սիրում կամ տխրում, ինչու  լավն ու բարին տարբեր մարդկանց համար տարբեր են,  ինչու են մարդիկ վախենում կամ համարձակորեն առաջ գնում հանուն որևէ գաղափարի:Այս  ինչու-ները շատ են, և դուք ինքներդ կարող եք ավելացնել  ....Սրանք հարցեր են, որոնց պատասխանում է   ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ  ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, իսկ հոգեբանությունը գիտություն է , որն ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը, նրա ներաշխարը:
 Մենք` 10-րդ դասարանցիներս, hասարակագիտություն առարկայի շրջանակներում զբաղվել ենք նաև հոգեբանության ուսումնասիրությամբ: Առարկայի շրջանակներում ստացաց մեր գիտելիքներն ի ցույց դնելու և մնացաց աշակերտներին էլ հաղորդակից դարձնելու նպատակով մենք կազմակերպեցինք “Հոգեբանությունն իմ աչքերով” խորագիրը կրող միջոցառում:  Միջոցառումը նախաձեռնել են  դպրոցի ուսուցչուհիներ Լիլիթ Վրացյանը և Անի Երկնափեշյանը:

Միջոցառման ընթացքում հանդիսատեսին ներկայացրինք հոգեբանական փոքրիկ ֆիլմեր,մեջբերեցինք հայտնի հոգեբանների  խոսքերը:Այնուհետև փոքրիկ բեմականացման միջոցով հանդիսատեսին ներկայացրինք  մարդկային տարբեր խառնվածքներն ու դրանով պայմանավորված միևնույն երևույթի նկատմամբ ցուցաբերվող տարբեր արձագանքները:
Հանդիսատեսը մեծ ոգևորուտյամբ ընդունեց հատկապես "Հոգեբանի այցելուն" հումորային փոքրիկ ներկայացումը:
Դպրոցի աշակերտները ներկայացրել էին նաև իրենց ձեռքերով պատրաստված` մարդկային ներաշխարհը բնուփագրող զանազան աշխատանքներ:

Դպրոցի ուսուցիչների և հյուրերի կողմից գնահատվեցին այդ աշխատանքները,ապա քվեարկության միջոցով պարզ դարցավ,որ համապատասխան 3-րդ,2-րդ և 1-ին տեղերը գրավեցին`Ալա Ավագյանը,Աննա Աբովյանը և Արթուր Խասիկյանը:Բոլոր երեք հաղթողներ էլ արժանացան պատվոգրերի:

Friday, February 17, 2012











ԱՅՍՕՐ ԲԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԲՈՒԽ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՕՐՆ Է

Այս օրը  ողջ աշխարհում նշվում է որպես Բարության ինքնաբուխ դրսևորման օր: Կազմակերպիչները հավատացած են, որ տարին գեթ մեկ անգամ պետք է բարություն անել լրիվ անծանոթ մարդկանց: Գաղափարը  միջազգային բարեգործական կազմակերպություններին է և դասվում է  համաշխարհային  տոների շարքը: Այն տոնում են բոլորը` անկախ կրոնական, ազգային  պատկանելությունից: Առաջարկվում է  լինել ոչ միայն  պարզապես բարի, այլ անսահման ու անշահախնդիր բարի: Կազմակերպիչները համարում են, որ եթե մարդն իր բարության դիմաց ակնկալիք ունի, ապա այդ արարքը չի կարող համարվել բարություն: