Friday, February 17, 2012
ԱՅՍՕՐ ԲԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԲՈՒԽ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՕՐՆ Է
Այս օրը ողջ աշխարհում նշվում է որպես Բարության ինքնաբուխ դրսևորման օր: Կազմակերպիչները հավատացած են, որ տարին գեթ մեկ անգամ պետք է բարություն անել լրիվ անծանոթ մարդկանց: Գաղափարը միջազգային բարեգործական կազմակերպություններին է և դասվում է համաշխարհային տոների շարքը: Այն տոնում են բոլորը` անկախ կրոնական, ազգային պատկանելությունից: Առաջարկվում է լինել ոչ միայն պարզապես բարի, այլ անսահման ու անշահախնդիր բարի: Կազմակերպիչները համարում են, որ եթե մարդն իր բարության դիմաց ակնկալիք ունի, ապա այդ արարքը չի կարող համարվել բարություն:
Subscribe to:
Posts (Atom)