Thursday, March 29, 2012

“Հոգեբանությունն իմ աչքերով”

Ինքներդ էլ խորհել եք, թե ինչու է այս աշխարհն այսպես արարված, ինչու  ձեզ երբեմն  չեն հասկանում,  ինչու  են մարդիկ սիրում կամ տխրում, ինչու  լավն ու բարին տարբեր մարդկանց համար տարբեր են,  ինչու են մարդիկ վախենում կամ համարձակորեն առաջ գնում հանուն որևէ գաղափարի:Այս  ինչու-ները շատ են, և դուք ինքներդ կարող եք ավելացնել  ....Սրանք հարցեր են, որոնց պատասխանում է   ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ  ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, իսկ հոգեբանությունը գիտություն է , որն ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը, նրա ներաշխարը:
 Մենք` 10-րդ դասարանցիներս, hասարակագիտություն առարկայի շրջանակներում զբաղվել ենք նաև հոգեբանության ուսումնասիրությամբ: Առարկայի շրջանակներում ստացաց մեր գիտելիքներն ի ցույց դնելու և մնացաց աշակերտներին էլ հաղորդակից դարձնելու նպատակով մենք կազմակերպեցինք “Հոգեբանությունն իմ աչքերով” խորագիրը կրող միջոցառում:  Միջոցառումը նախաձեռնել են  դպրոցի ուսուցչուհիներ Լիլիթ Վրացյանը և Անի Երկնափեշյանը:

Միջոցառման ընթացքում հանդիսատեսին ներկայացրինք հոգեբանական փոքրիկ ֆիլմեր,մեջբերեցինք հայտնի հոգեբանների  խոսքերը:Այնուհետև փոքրիկ բեմականացման միջոցով հանդիսատեսին ներկայացրինք  մարդկային տարբեր խառնվածքներն ու դրանով պայմանավորված միևնույն երևույթի նկատմամբ ցուցաբերվող տարբեր արձագանքները:
Հանդիսատեսը մեծ ոգևորուտյամբ ընդունեց հատկապես "Հոգեբանի այցելուն" հումորային փոքրիկ ներկայացումը:
Դպրոցի աշակերտները ներկայացրել էին նաև իրենց ձեռքերով պատրաստված` մարդկային ներաշխարհը բնուփագրող զանազան աշխատանքներ:

Դպրոցի ուսուցիչների և հյուրերի կողմից գնահատվեցին այդ աշխատանքները,ապա քվեարկության միջոցով պարզ դարցավ,որ համապատասխան 3-րդ,2-րդ և 1-ին տեղերը գրավեցին`Ալա Ավագյանը,Աննա Աբովյանը և Արթուր Խասիկյանը:Բոլոր երեք հաղթողներ էլ արժանացան պատվոգրերի: